News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համեմատել է նացիստական ​​Գերմանիայի գաղտնի ոստիկանության՝ գեստապոյի հետ՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր ակումբում, որտեղ հարյուրավոր դոնորներ էին հավաքվել հանրապետական ​​ազգային կոմիտեի գարնանային հանդիպմանը, հայտնում է NBC News-ը։

Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով օրենքի հետ կապված իր խնդիրները։

«Այս մարդիկ ղեկավարում են գեստապոյի վարչակազմը,- ասել է Թրամփը՝ NBC News-ի ձեռք բերած ընթրիքի ձայնագրության համաձայն:- Եվ դա միակ բանն է, որ ունեն։ Եվ, նրանց կարծիքով, սա հաղթելու միակ միջոցն է»։

«Հենց ինձ մեղադրանք առաջադրեցին, ես ասացի, որ ձեռնոցները հանելու ժամանակն է», - հավելել է Թրամփը՝ Բայդենին անվանելով «երկրի պատմության մեջ ամենավատ նախագահը»:

«Նա բացարձակապես ապաշնորհ է։ Սարսափելի խաբեբա։ Նա Մանջուրիայի թեկնածու է, հսկայական գումարներ է ստանում Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և շատ այլ երկրներից։ Նա խարդախ է»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Թրամփը նաև ասել է, որ թույլ չի տալիս, որ իր իրավական խնդիրները շատ անհանգստացնեն իրեն։

«Եթե չափից շատ ես անհանգստանում, որպես  կանոն, շնչահեղձ ես լինում: Եվ, ինչ-որ առումով, ինձ համար միևնույնն է։ Պարզապես, գիտեք ինչ, կյանքը կյանք է»,- ասել է նա:

Միաժամանակ նա խոստովանել է, որ զարմացել է, երբ իրեն մեղադրանք են առաջադրել։

 Նա նաև Ջեք Սմիթին՝ Թրամփի դեմ երկու դաշնային գործեր հարուցող հատուկ դատախազին, «ոխակալ  ստահակ» և «անմեղսունակ» է անվանել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ