News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նույն ժամին ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նշված թաղամասի «Չեխի խանութ»-ի մոտ ավտոմեքենա է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը կանխել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատերը ասում էր, որ մեքենան միտումնավոր հրկիզել են և ինքը ոստիկաններին հայտնել է ենթադրյալ հրկիզողի ինքնությունը և հուսով է, որ նրան կհայտանբերեն ու կներկայացնեն Սևանի քննչական բաժին և սա առաջին դեպքը չէ, որ իր, իր մոր, իր եղբոր նկատմամբ այդ անձինք քրեորեն պատժելի արարքներ են կատարում: «Մի քանի դեպքեր Սևանի ոստիկանները հայտնաբերել են, նյութեր են նախապատրասել և փոխանցել են Սևանի քննչական բաժին, որտեղ սակայն ոչ օբյեկտիվ քննություն է իրականցվել, ու եթե ժամանակին Սևանի քննիչները օբյեկտիվ քննություն կատարեին, մեղավորները կպատժվեին ու իրար հետևից նոր՝ քրեորեն պատժելի արարքներ տեղի չէին ունենա: Հուսով եմ, որ գոնե այս դեպքում օբյեկտիվ քննություն կկատարեն»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ