News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:

Այս պաստառները կրում էին Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ կազմակերպված բազմամարդ երթի մասնակիցները: Ցեղասպանության տարելիցի օրը  նրանք ոչ միայն հարգանքի տուրք  էին մատուցում միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակին, այլև իրենց զորակցությունը հայտնում հայ գերիներին և ապրիլի 5-ից բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով հացադուլ  հայտարարած Ռուբեն Վարդանյանին:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության նահատակների հիշատակը ու միաժամանակ  մեր այս ակցիայով փորձում ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի բանտերում ունենք ապօրինի պահվող բանտարկյալներ, որոնցից մեկը՝  Ռուբեն Վարդանյանը շուրջ  20 օր գտնվում է հացադուլի մեջ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն, գործի դնեն  ճնշման մեխանիզմներ, քանի որ ապօրինի ձերբակալված և ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաև քաղաքակիրթ աշխարհի հարցն է: Գիտենք, որ ընտանիքն ու հարազատները  մտահոգված են նրա վիճակով և  պահանջում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհապաղ կերպով այցելի նրան: Այս քայլով մենք ևս միանում ենք այդ պահանջին ու նաև Ռուբեն Վարդանյանի՝ բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջին»,-նշել է ակցիայի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:

Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի՝ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին»…
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության...
Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար …
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կոչ է արել ֆինանսավորել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանությունը
Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Ամենաշատ