News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի և Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները Լեհաստանում հանդիպման ժամանակ քննարկել են մայիսյան աշխատանքային ծրագիրը՝ մասնավորապես՝ Ուկրաինա-ՆԱՏՕ Համատեղ վերլուծական, ուսումնական և կրթական կենտրոնի (JATEC) ստեղծումը՝ նախապատրաստվելու համար ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովին: Դրա մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ «Европейская правда»-ի՝ Կիևի և ՆԱՏՕ-ի համատեղ աշխատանքային ծրագիրը ներառում է հայեցակարգի մշակում վերջնական հաստատման համար, ինչպես նաև JATEC-ի ապագա համատեղ կենտրոնի աշխատանքի մանրամասները։

Ուկրաինայի ՊՆ-ն պարզաբանել է, որ խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման, ինչպես նաև կապի և տեղեկատվության փոխանակման հարցերի վերաբերյալ առաջարկների մշակման մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ