News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չեխիայում ապրիլի վերջի համար ռեկորդային սառնամանիքներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի հիդրոօդերևութաբանական ծառայությանը։

Հանրապետության հյուսիսարևմուտքում գտնվող Սոկոլով քաղաքի տարածքում գրանցվել է ըստ Ցելսիուսի մինուս 11,7 աստիճան տաքություն։ Եղանակային կայանները օդի ռեկորդային ցածր ջերմաստիճան են գրանցել նաև Չեխիայի այլ շրջաններում։ Հանրապետության լեռնային շրջաններում ձյուն է տեղացել, որի բարձրությունը տեղ-տեղ հասել է ավելի քան 30 սանտիմետրի։

Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի ցուրտ եղանակը. Ցրտահարությունները կարող են զգալի վնաս հասցնել պտղատու ծառերին, խաղողի այգիներին, ցանքատարածքներին, բանջարաբոստանային կուլտուրաներին, ինչը, ըստ մասնագետների, սպառնում է կրճատել բերքն այս տարի։

Չեխիայի գինեգործների միության ղեկավարությունը կանխատեսում է, որ միայն այս ոլորտում վնասը կկազմի հարյուր միլիոնավոր կրոններ (միլիոնավոր դոլարներ)։ Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը։

Օդերևութաբանները նշում են, որ կտրուկ սառեցումը փոխարինել է մի քանի օր առաջ Չեխիայում տիրող արևադարձային շոգին, որն ապրիլի կեսերին անբնական էր Կենտրոնական Եվրոպայի կլիմայի համար։ Ջերմաչափի սնդիկի սյունը հանրապետությունում բարձրացել է մինչեւ 31,5 աստիճան։ Փորձագետները եղանակային անսովոր տատանումները կապում են կլիմայի գլոբալ փոփոխության գործընթացի հետ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ