Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 40-ամյա Հայկ Ասրյանի վարած «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 51-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։
Կայքի տեղեկություններով շտապօգնության ավտոմեքենան ձայնային ազդանշանները միացրած հիվանդ տեղափոխելիս է եղել։