Իրաքի բանակի անվտանգության տեղեկատվական ստորաբաժանումը շաբաթ օրը հաղորդել է, որ Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Կալսու ճամբարում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի» (PMF) մեկ անդամ, ևս ութ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ իրաքյան բանակի մեկ զինվոր, տեղեկացնում է Iraqi News գործակալությունը։
Լրատվամիջոցի ստացած հայտարարության մեջ ասվում է, որ ժամը 01:00-ի սահմաններում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Բաբիլի նահանգից հյուսիս գտնվող Կալսու ճամբարում՝ միջազգային գծի վրա, որտեղ տեղակայված են բանակի, ոստիկանության և բնակչության մոբիլիզացիայի վարչության շտաբ-կայանները, ինչի հետևանքով. սպանվել է PMF-ի մեկ անդամ և վիրավորվել ևս 8 մարդ, այդ թվում՝ իրաքյան բանակի մեկ զինծառայող։
«Բաբիլում քաղաքացիական պաշտպանության հերոսները և օժանդակ վարչությունները ահռելի ջանքեր, արագ գործողություններ են գործադրել՝ կանխելով կրակի հետագա տարածումը և կարողացել են ռեկորդային ժամանակում այն վերահսկողության տակ առնել», - ասվում է հայտարարության մեջ:
Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» շիա շարժում է և սերտորեն կապված է Իրանի հետ: