News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:

Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցանկանում է նվազեցնել երկրում առկա հարկային բեռի տարբերությունը
Այնպես որ, փաստաթղթավորված ծախսերից ելնելով, անհրաժեշտ է միասնական մոտեցում սահմանել հարկային դրույքաչափի նվազեցման հարցում...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Ամենաշատ