Իրանի քաղաքները, այդ թվում՝ Սպահանը, որևէ օտարերկրյա հարձակման չեն ենթարկվել։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ աղբյուրներին հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «իրազեկ աղբյուրները հերքում են իրանական քաղաքների, այդ թվում՝ Սպահանի վրա օտարերկրյա հարձակման մասին տեղեկությունը»։