News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամիսներ առաջ անդրադարձել էր ձեղնահարկերի/մանսարդների/ և այլ շինությունների անօրինական կառուցման խնդրին և հանձնարարել նման դեպքերում դիտարկել ամենախիստ պատժամիջոցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, կից հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ։

«Ամեն առիթով ես նույնպես խնդրել և հորդորել եմ ձեռնպահ մնալ առանց քաղաքաշինական փաստաթղթերի որևէ գործողությունից:

Հետևաբար սա չի կարող ունենալ որևէ արդարացում:

Արաբկիր վարչական շրջանում, Կոմիտաս 45/1 հասցեում, անօրինական ձևով ձեղնահարկի կառուցման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Շինությունն ապամոնտաժվել է և վերադարձվել իր նախնական տեսքին, ինչպես նաև տվյալ քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Ավելորդ չեմ համարում կրկին նշել, որ անթույլատրելի են նման արարքները: Ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է:

Մեր քաղաքը մեր տան պես մաքուր և բարեկարգ պետք է պահպանենք ու այլևս երբեք թույլ չտանք այն այլանդակել զանազան անօրինական կցակառույցներով»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ