News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հարավ-արևելքում Ադրբեջանի քաղաքացու կողմից երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչները անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Այսօր գիշերը կասկածյալի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ կանխիկ գումար՝ ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար ԱՄՆ դոլար։

Հետաքննությունը կհաստատի դրանց պատկանելությունը, ինչպես նաև կգնահատի ստացման և շրջանառության օրինականությունը։

Քննիչների տվյալներով՝ չորեքշաբթի օրն Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենան կայանել է Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Սա առաջացրել է տեղի 24-ամյա բնակչի դժգոհությունը, ով նկատողություն է արել վարորդին։ Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել ստամոքսին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ