News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ավելի քիչ կախված է ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ ռուսական գազն ու նավթամթերքն ներկայում գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով:

«Սակայն Ֆրանսիան միջուկային էներգիայի և այլընտրանքային աղբյուրների օգտագործման իր մոդելի շնորհիվ ավելի քիչ կախվածություն ունի ռուսական գազից, քան մյուս պետությունները»: Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան այն երկիրն է, որը ուկրաինական հակամարտության նախօրեին չի ֆինանսավորել ռուսական տնտեսությունը, ընդ որում ամենաքիչը կախված է գազից։

Մակրոնը նշել է նաև, որ Ֆրանսիան շարունակելու է զարկ տալ միջուկային էներգիայի և էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ