News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ հուլիսի 22-ը։

Այս մասին ՊԵԿ-ը տեղեկացնում է հայտարարագրերի լրացման վերջնաժամկետից գրեթե մեկ ամիս առաջ, երբ պետական բոլոր պատասխանատու կառույցները ֆիզիկապես եւ տեխնիկապես «պայթեցված» են։

Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին տեղեկացվում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը, եւ հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչեւ սույն թվականի հուլիսի 22-ը»:

Հետաքրքիրն այն է, որ չկա երաշխիք, որ մինչեւ հուլիսի 22-ը հերթերը ավարտված կլինեն, եւ համակարգը անխափան կգործի։ Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անձնագրայիններում դռնեդուռ գցելուց հետո էլ չպատկերացրին, որ նախնադարյան համակարգը 21-րդ դարում չի գործելու, որ մարդիկ հերթերը իրենք կսահմանեն՝ թղթի վրա գրելով։

Անձնագրայիններում վիզաների, քաղաքացիության եւ այլ հարցերի ժամանակ առաջացած հարցերը փորձեցին լուծել էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, սակայն, դեռ չլուծած մի ողջ համակագի խնդիր՝ բարդվեց մյուսը. հայտարարագրման համակարգը լրացնելու համար պետք է ունենալ ID նույնականացման քարտ։ Հենց սրանց պատճառով էլ հերթեր են գոյանում, եւ խափանվում է մի ողջ համակարգ։ Ստացվում է, որ համակարգի ներդրման պահից, դրանից հետո եւ լրացման պահին պատրաստ էր հայտարարատու անձը, սակայն ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին այս բեռն իրենց ուսերին առնելու առաքելությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ