News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Ըստ վրացական Առաջին ալիքի՝ գրանցվել է 106 պատգամավոր։ Օրինագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 23-ը:

Փոփոխությունները նախատեսում են ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես «օտար տերության շահեր հետապնդող կազմակերպություններ», եթե նրանք ֆինանսավորման 20%-ը ստանում են արտերկրից։

Ըստ օրինագծի՝ «օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպությունը» պետք է գրանցվի պետական ​​ռեգիստրի տվյալների համանուն բազայում։ Այս կազմակերպություններից կպահանջվի տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացնել:

Բացի դրանից, օրենքը Արդարադատության նախարարությանը լիազորություն է տալիս «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն» բացահայտելու նպատակով ցանկացած պահի ստուգումներ անցկացնել՝ ուսումնասիրելու և վերահսկելու համար նշված կազմակերպությունների գործունեությունը:

Նախագծով՝ մշտադիտարկում սկսելու համար հիմք է ծառայելու Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը կամ նախարարություն ներկայացված գրավոր դիմումը, որը «պարունակում է համապատասխան տեղեկատվություն օտարերկրյա ուժի շահերը հետապնդող կոնկրետ կազմակերպության վերաբերյալ»:

Մշտադիտարկում իրականացնելու համար Արդարադատության նախարարության լիազորված անձին իրավունք է տրվում պահանջել անհրաժեշտ տեղեկություն, մասնավորապես՝ անձնական տվյալներ։ Նույն օբյեկտի մշտադիտարկումը կարող է արվել վեց ամիսը մեկ պարբերականությամբ:

Որպես «օտար տերության շահերը խթանող կազմակերպություն» գրանցվելուց խուսափելու կամ հայտարարագիրը չլրացնելու համար տվյալ կազմակերպությունը կտուգանվի  25 հազար լարիով (մոտ 9300 դոլար-խմբ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ