News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ղրիմում ապրիլի լույս 17-ի գիշերը Ջանկոյում գտնվող ռազմական օդանավակայանի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել, և հրդեհ է բռնկվել։

Ըստ «Крымский ветер» տելեգրամյան ալիքի, ապրիլի լույս 17-ի գիշերը արբանյակը հրդեհի վեց օջախ  է գրանցել Ջանկոյի ռազմական օդանավակայանում և դրա մոտակայքում։ Այս օդանավակայանում, նշում է ալիքը, տեղակայված էին հարվածային ուղղաթիռներ, նկատվել են նաև S-300/C-400 հակաօդային պաշտպանության հրթիռային կայաններ։

Ջանկոյ-Թեոդոսիա ավտոճանապարհի Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակ է երթևեկության համար, կազմակերպվել է շրջանցիկ ճանապարհ, հայտարարել է  թերակղզու տրանսպորտի նախարարությունը՝ չնշելով դրա պատճառը։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը տեղեկության հրապարակման պահին չի մեկնաբանել Ջանկոյում տեղի ունեցածը։

Ուկրաինական լրատվամիջոցները և հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն հայտարարել օդանավակայանի վրա հարձակման մասին։

Baza-ն, չհստակեցնելով տեղեկատվության աղբյուրը, գրում է, որ Ջանկոյում գտնվող օդանավակայանը հավանաբար գրոհել են բալիստիկ հրթիռներով։ Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով, օդանավակայանի ուղղությամբ արձակվել է յոթ կամ ութ հրթիռ, հայտնում է պարբերականը՝ հավելելով, որ օդանավակայանի տարածքում, ենթադրաբար, գործել է հակաօդային պաշտպանություն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ