News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը 2022թ. փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո յոթերորդ անգամ այցելել է Կիեւ, տեղեկացրել է n-tv-ն։

Նախարարը այցն սկսել է երեքշաբթի առավոտյան, որը, ինչպես սովորաբար, չի ազդարարվել՝ անվտանգության նկատառումներով։

Տեսանյութը X-ում տեղադրել է Spiegel-ի լրագրող Քրիստոֆ Շուլթը։

Բերբոքը Ուկրաինային հակաօդային պաշտպանության ոլորտում միջազգային աջակցության ուժեղացման կոչ է արել։

«Ուկրաինան պաշտպանելու համար ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ են անհրաժեշտ»,- ասել է նա իր յոթերորդ այցի սկզբում։

«Մենք պետք է  այժմ միավորենք ջանքերը, որպեսզի Ուկրաինան կարողանա գոյատեւել (...) եւ որպեսզի Պուտինի զորքերը շուտով չհայտնվեն մեր սեփական սահմանների մոտ»,- դիմել է Բերբոքը միջազգային գործընկերներին։

Հակաօդային պաշտպանության ուժեղացման գլոբալ նախաձեռնությունը, որը նա ձեռնարկել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ միասին, մոտ մեկ միլիարդ եվրո է հավաքել հակաօդային պաշտպանության ուկրաինական ուժերին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար, նշել է նախարարը։

«Եվ մենք ինտենսիվորեն աշխատում ենք, որպեսզի այդ գումարը էլ ավելին լինի։ Մենք շրջում ենք յուրաքանչյուր քար մի քանի անգամ եւ առաջ ենք գնում Patriot լրացուցիչ համալիրով»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «ճակատագրական հետեւանքների» եւ «լուրջ հակահարվածի» մասին ՌԴ-ին արեւմտյան զենքով հարվածելու դեպքում
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հաշվարկներում վրիպումներ թույլ չտալ...
Խարկովի մարզում գիշերային գրոհների ժամանակ զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ
Խարկովի մարզում զոհվել է մեկ մարդ...
Բունդեսվեր. Գերմանիայի կողմից փոխանցված Patriot-ները կօգտագործվեն Ռուսաստանի տարածքում օդանավերին հարվածելու համար
Միանգամայն հնարավոր է, որ Patriot համակարգերն այժմ կիրառվեն նաև Խարկովի տարածքում և Ռուսաստանի...
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկին հայտնել է լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ են լրացուցիչ Patriot-ներ եւ F-16-ներ...
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
Ամենաշատ