News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսթավելի պողոտայում՝ Թբիլիսիի Չիչինաձեի փողոցում, ցույցի մասնակիցները հարձակվել են «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողի վրա, դրա մասին հայտնել է Վրաստանի հանրային Առաջին ալիքը։

Հանրահավաքի մասնակիցները վիրավորական արտահայտություններ են արել նկարահանող խմբի հասցեին և խոչընդոտել լրագրողական գործունեությանը։

Արդեն մի քանի ժամ է, ինչ խորհրդարանի մոտ բողոքի ցույց է ընթանում։ Հանրահավաքին մասնակիցները բողոքում են «թափանցիկության օրինագծի» դեմ և պահանջում դրա ​​չեղարկումը։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խորհրդարանի մոտ ընթացող ցույցի մասնակիցներին իրավապահների ցուցումներին ենթարկվելու և բռնի գործողություններից ձեռնպահ մնալու կոչ անելով։ ՆԳՆ-ն հայտնել է, որ յուրաքանչյուր խախտման փաստին կհետևի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ