Միջազգային համակարգի անգլուխ աշխարհում, որտեղ միջազգային կազմակերպությունները անտեսում են մյուս անդամների իրավունքները, իսկ իշխանության մեջ գտնվողները աչք են փակում, պետք է հույսը դնել միայն քեզ վրա և պաշտպանել սեփական շահերն ու անվտանգությունը։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմը բազմիցս ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Սիրիայում իրանական դիրքերի և իրանցի մի շարք ռազմական խորհրդատուների դեմ։
Մենք բազմիցս զսպվածություն ենք ցուցաբերել, քանի որ չենք ձգտում մեծացնել լարվածությունը Արևմտյան Ասիայում:
Սակայն Սիոնիստական ռեժիմը, կարծես, սխալ ազդանշաններ է ստացել և անցյալ շաբաթ ԱՄՆ-ի արտադրության հրթիռային հարձակումներ է իրականացրել Դամասկոսում մեր երկրի դեսպանատան վրա, հարձակում միջազգային իրավունքի դեմ, որը հանգեցրել է պաշտոնական դիվանագիտական անձնագրեր ունեցող մեր յոթ ռազմական խորհրդականների մահվան:
Տարածաշրջանում լարվածության և պատերազմի տարածումը կանխելու համար մենք կոչ արեցինք շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։
Սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի խոչընդոտների պատճառով Անվտանգության խորհուրդը նույնիսկ հայտարարություն չարեց՝ դատապարտելով ագրեսիան և հարձակումները անձեռնմխելի վայրերի վրա։ Միջազգային իրավունքը անտեսվեց, և կրկին բացահայտվեցին արևմտյան երկրների երկակի ստանդարտները։
Մենք տասը օր մենք սպասեցինք դիվանագիտական ջանքերի՝ Սիոնիստական ռեժիմի դեմ պատժիչ միջոցները դատապարտելու և դիտարկելու համար:
Տարօրինակ է, որ նույն արևմտյան երկրները, կապվելով մեզ հետ, չդատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային կանոնների խախտումը, մեզ զսպվածության կոչ արեցին։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմը բազմիցս ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Սիրիայում իրանական դիրքերի և իրանցի մի շարք ռազմական խորհրդատուների դեմ։
Մենք բազմիցս զսպվածություն ենք ցուցաբերել, քանի որ չենք ձգտում մեծացնել լարվածությունը Արևմտյան Ասիայում:
Սակայն Սիոնիստական ռեժիմը, կարծես, սխալ ազդանշաններ է ստացել և անցյալ շաբաթ ԱՄՆ-ի արտադրության հրթիռային հարձակումներ է իրականացրել Դամասկոսում մեր երկրի դեսպանատան վրա, հարձակում միջազգային իրավունքի դեմ, որը հանգեցրել է պաշտոնական դիվանագիտական անձնագրեր ունեցող մեր յոթ ռազմական խորհրդականների մահվան:
Տարածաշրջանում լարվածության և պատերազմի տարածումը կանխելու համար մենք կոչ ենք արել շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
Սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի խոչընդոտների պատճառով Անվտանգության խորհուրդը նույնիսկ հայտարարություն չարեց՝ դատապարտելով ագրեսիան և հարձակումները անձեռնմխելի վայրերի վրա։ Միջազգային իրավունքը անտեսվեց, և կրկին բացահայտվեցին արևմտյան երկրների երկակի ստանդարտները։
Սիոնիստական ռեժիմի դեմ պատժիչ միջոցները դատապարտելու և դիտարկելու համար մենք սպասեցինք տասը օր դիվանագիտական ջանքերի:
Տարօրինակ է, որ նույն արևմտյան երկրները, կապվելով մեզ հետ, չդատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային կանոնների խախտումը, մեզ զսպվածության կոչ արեցին։
Այդ իսկ պատճառով Իրանը այլ ելք չուներ, քան պաշտպանել իր շահերը, և Իրանի զինված ուժերը կիրակի առավոտյան գործողություններ իրականացրեցին օկուպացված տարածքում գտնվող թիրախների դեմ։ Մեր հարձակումները սահմանափակ էին և ուղղված էին միայն այն կենտրոնների վրա, որտեղից ռազմական հարձակումներ էին իրականացվում մեր և Դամասկոսում մեր դեսպանատան դեմ։
Ի տարբերություն Սիոնիստական ռեժիմի, որը սպանում է երեխաներին, մենք չենք հարձակվել որևէ քաղաքացիական կենտրոնի վրա՝ ներառյալ հիվանդանոցները, հասարակական վայրերը, դպրոցներն ու համալսարանները կամ սովորական քաղաքացիները: Մեր գրոհները շատ դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակներին։
Գործողությունները կատարվել են ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի և պաշտպանության մեր օրինական և բնական իրավունքի հիման վրա։
Ցավոք, մեր օրինական և իրավաչափ պատասխանից հետո որոշ եվրոպական և արևմտյան պետություններ Իրանի օրինական պաշտպանությունը ներկայացրել են որպես ագրեսիվ քայլ, ինչը նշանակում է հող նախապատրաստել Սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար։
Անհնար է մի կողմից կոչ անել նվազեցնել լարվածությունը, մյուս կողմից՝ թույլ տալ երեխաներին սպանող ռեժիմին տարածաշրջանը վերածել պատերազմական գոտու»,- նշել է դիվանագետը։