News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մերձավոր Արևելքում հիբրիդային պատերազմը կշարունակվի, բայց չի վերաճվի լայնածավալ գործողությունների։ Այս մասին ապրիլի 16-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա պարզաբանել է, որ Կարմիր ծովում, Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իսրայելում բազմաթիրախային պատերազմ է ընթանում, բայց դա չի հանգեցնի լայնածավալ պատերազմի։

Գանտահարյանը հիշեցրել է Լիբանանի և Իսրայելի միջև ծովային սահմանի սահմանազատման գործընթացը։

«Դա չէր կարող տեղի ունենալ, եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնություն չլիներ, ինչը նշանակում է, որ նրանց միջև լարվածությունը նվազել է»,- ասել է նա։

Նրա կարծիքով, վերահսկվող քաոսի մասին քաղաքագիտական ​​տեսությունը՝ բազմաթիրախ պատերազմի տեսքով առայժմ գործում է Մերձավոր Արևելքում։

Գանտահարյանը հավելել է, որ բուֆերային գոտիների ձևավորմանը և խաղաղ բանակցություններին նախորդում են սահմանափակ, բազմաթիրախ ռազմական գործողություններ։

Նա հիշեցրել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին հայտարարել էր, որ Թեհրանի գործողությունները լինելու են սահմանափակ և թիրախային և չեն հանգեցնելու լայնամասշտաբ պատերազմի, սակայն անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով Իսրայելի վրա Իրանի հարձակվման փաստն ինքնին դարձավ նախադեպ, ինչպես նաև խաղի կանոնների փոփոխության նախանշան։

«Նախկինում Իսրայելը հարվածներ էր հասցնում  Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական հենակետերի վրա, իսկ վերջինս պատասխանում էր «Հեզբոլլահի» միջոցով։ Սակայն այժմ Իրանն ինքն է հարվածել Իսրայելին։ Անկախ հարձակման արդյունքներից, այս փոփոխությունը նույնպես կարևոր է արձանագրել։ Բացի այդ, ԿՀՎ ղեկավարը դիմել է թուրք գործընկերոջը, որպեսզի նա միջնորդ դառնա Իրանի և Իսրայելի միջև։ Այս ամենը կարևոր հանգամանքներ են տարածաշրջանի համար։

Գազայում պատերազմի բռնկումը ոչնչացրեց իսրայելական բանակի մասին առասպելները, և գործեց անակնկալ գործոնը: Իսրայելի նախաձեռնությունները հաճախ չեն անցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, քվեարկության պատկերը փոխվում է, ԱՄՆ-ն կոչի տեսքով Իսրայելին թույլ չի տալիս հարվածել Իրանին։ Այս ամենը խոսում է իրավիճակի փոփոխության մասին։ Զսպող գործոն են հանդես գալիս ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Իրանը, որը նույնպես խաղացող է և արբիտր»,- ընդգծել է Գանտահարյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում հայտնել են, որ Գազայում զոհվածների եւ վիրավորների թիվը հասել է անկլավի բնակչության 5 տոկոսին
Սպանվել է առնվազն 33 207 մարդ...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Իսրայելցիների կեսից ավելին կողմ է Նեթանյահուի անհապաղ հրաժարականին. ԶԼՄ
Իսրայելցիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Նեթանյահուն պետք է անհապաղ հրաժարական տա...
ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ Իսրայելի գործողությունը Ռաֆահում հումանիտար աղետ կդառնա
Ռաֆահում ռազմական գործողությունը կվերածվի հումանիտար աղետի...
Մենք կարող ենք Մատենադարանում ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի. Միրզոյանը՝ Գազայի պատերազմի մասին
Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավմանը. մենք նույնատիպ...
Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր ավելի քան 34,5 հազար պաղեստինցիներ են զոհվել
Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 24,5 հազարը...
Ամենաշատ