News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Տեսականորեն Իսրայելը կարող է հարվածել Իրանին Ադրբեջանի տարածքից, որտեղ նա բազաներ ունի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա հիշեցրել է, որ Իսրայելի անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում և Իրանի հետ սահմանի մոտ իսրայելական բազաների տեղակայումը Թեհրանի կողմից չի կարող հանգիստ ընդունվել, և դա իր ազդեցությունն է ունեցել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։

«Ադրբեջանի հնարավոր ներգրավումը հակաիրանական պատերազմում ադրբեջանական կողմի համար վտանգներ է պարունակում, ուստի Բաքուն պետք է կշռի այդ վտանգները։ Այս դեպքում Ադրբեջանն ինքնուրույն որոշում չի կայացնի, և ամեն ինչ կհամաձայնեցնի Անկարայի հետ»,- նշել է Գանտահարյանը։

Նա հավելել է, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո Անկարայի կախվածությունն ԱՄՆ-ից մեծացել է։

«Սա նշանակում է, որ Թուրքիան ինքը չի կարողանա նման թույլտվություն տալ Ադրբեջանին առանց ԱՄՆ-ի հավանության։ Եթե խոսքը վերաբերվեր մի իրավիճակի, երբ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում էին լարվածության գագաթնակետին, ապա կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանին կհանձնարարվեր իր տարածքը տրամադրել Իրանի վրա հարձակումների համար։ Բայց այդ լարվածությունը թուլացել է»,- ընդգծել է  Գանտահարյանը։

Ըստ նրա, այս թուլացումը պայմանավորված է Ռուսաստանի մեկուսացմամբ, որն այժմ Արևմուտքի գլխավոր հակառակորդն է։

«Ֆրանսիայի դեսպանը հիշեցրել է, որ Փարիզն ու Թեհրանը պաշտպանում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և որ երկրները նախանշել են որոշակի համագործակցություն։ Սա նույնպես Իրանի և Արևմուտքի հարաբերությունների փոփոխության ցուցանիշ է։

Իրանի համար կա ռազմավարական կարևոր երևույթ՝ Պարսից ծոց-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա նախագիծը։ Մի քանի ամիս առաջ տեղեկատվություն եղավ Հայաստանի հարավում նախագծի իրականացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու Իրանի պատրաստակամության մասին։

Այս նախագիծը չէր աշխատի, եթե Իրանի և Արևմուտքի միջև համաձայնություն չլիներ՝ հաշվի առնելով վերջինիս ազդեցությունը Վրաստանի վրա»,- եզրափակել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում հայտնել են, որ Գազայում զոհվածների եւ վիրավորների թիվը հասել է անկլավի բնակչության 5 տոկոսին
Սպանվել է առնվազն 33 207 մարդ...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Իսրայելցիների կեսից ավելին կողմ է Նեթանյահուի անհապաղ հրաժարականին. ԶԼՄ
Իսրայելցիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Նեթանյահուն պետք է անհապաղ հրաժարական տա...
ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ Իսրայելի գործողությունը Ռաֆահում հումանիտար աղետ կդառնա
Ռաֆահում ռազմական գործողությունը կվերածվի հումանիտար աղետի...
Մենք կարող ենք Մատենադարանում ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի. Միրզոյանը՝ Գազայի պատերազմի մասին
Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավմանը. մենք նույնատիպ...
Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր ավելի քան 34,5 հազար պաղեստինցիներ են զոհվել
Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 24,5 հազարը...
Ամենաշատ