News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ինչ է նշանակում՝ Երեւանի ընտրություններում ՔՊ-ն քիչ ձայն է հավաքել. դա խոսում է մեր սեփական վարկանիշի անկման մասին մեր իսկ վարկանիշի համեմատ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Այո, մեր վարկանիշը բավական հետընթաց է ապրել, բայց Երեւանի ընտրություններում մենք էլի հաղթել ենք, որովհետեւ ամենաշատ ձայնը մենք ենք հավաքել: Այն, որ միավորվել ենք մեկ այլ ուժի հետ Երեւանում, դա ժողովրդավարության ամենացայտուն դրսեւորումներից մեկն է:

Սոցիոլոգիական հարցում կար, որ մենք 17 տոկոս վարկանիշ ունենք, երկրորդ տեղը գտնվող ուժը մեզնից 7 անգամ քիչ վարկանիշ ունի: Սա պետք է 2026 թվականին արտապատկերվի, արտացոլվի քվեարկությունների ձեւով:

Մենք անցած անգամ հավաքել էինք մոտ 700 հազար ձայն, կարող է պատահի այս անգամ հավաքենք 650 կամ 600 հազար ձայն, բայց մենք, միեւնույնն է, առաջատարն ենք լինելու: Եթե մենք չկարողանանք ձեւավորել իշխանություն, ապա որեւէ քաղաքական ուժի կարող ենք միանալ: Ժողովրդավարությունը այդպես է լինում»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Տպել
Ամենաշատ