Առաջիկա տարիներին Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա վստահեցրեց, որ տիեզերական գործունեությունը առաջնահերթ ուղղություն է։
Հայրապետյանը հիշեցրեց, որ «ArmSat-1»-ը տիեզերական լուսանկարահանում է իրականացնում։
Նա պարզաբանեց, որ առաջին արբանյակից ակնկալիքներն են՝ սկսել հայ մասնագետների գիտելիքների հարստացումը։
«Այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են ճարտարագիտությունը, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, քվանտային տեխնոլոգիաները։ Կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել ֆինանսավորումը կրթական ոլորտում»,- ընդգծեց նախարարը։