News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Պետք է միանշանակ սպասել, որ Իսրայելը պատասխանելու է Իրանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

«Ասեմ ավելին, Իսրայելը փորձել է միանգամից պատասխանել եւ միայն Բայդենի անձամբ միջամտության արդյունքում այդ պատասխանը տեղի չի ունեցել: Հենց եղավ տեղեկատվությունը, որ Իրանն սկսել է իր պատժիչ գործողությունը, Իսրայելը պատրաստվել էր դրան եւ անմիջապես փորձում էին նախաձեռնել պատասխան գործողությունը, բայց ԱՄՆ-ի գործուն միջամտության արդյունքում դա տեղի չունեցավ: Այս պահին ԱՄՆ-ի ամբողջ ջանքերն ուղղված են թույլ չտալու էսլակացիա:

Այս պահին առաջինը Իսրայելին է հարկավոր նման հակամարտություն, որ նրանք այս փոփոխվող աշխարհակարգի ժամանակահատվածն օգտագործեն իրենց համար ռազմավարական խնդիրներ լուծելու համար: Մասնավորապես, Գազայի խնդիրը լուծել են, Սիրիայից տարածքային հավակնություններն առարկայացնելու առումով:

Ես կարծում եմ, որ ինչ-ր գործողություն կարող է իրականացվել այն ռազմաբազաների կամ այն տեղանքի նկատմամբ, որտեղից տեղի է ունեցել հարձակումն Իսրայելի դեմ»,-ասաց նա:

Արմեն Պետրոսյանը նկատեց, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար. «Բայց դա կարող է լինել այն դեպքում, եթե Ադրբեջանը տեսնի այդ հակամարտությունից իր սեփական օգուտը քաղելու հնարավորություն: Չնայած չի բացառվում, որ Իսրայելն ինքնագլուխ գործի Ադրբեջանի տարածքում, որովհետեւ ունի ներկայություն եւ ռեսուրսներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում հայտնել են, որ Գազայում զոհվածների եւ վիրավորների թիվը հասել է անկլավի բնակչության 5 տոկոսին
Սպանվել է առնվազն 33 207 մարդ...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Իսրայելցիների կեսից ավելին կողմ է Նեթանյահուի անհապաղ հրաժարականին. ԶԼՄ
Իսրայելցիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Նեթանյահուն պետք է անհապաղ հրաժարական տա...
ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ Իսրայելի գործողությունը Ռաֆահում հումանիտար աղետ կդառնա
Ռաֆահում ռազմական գործողությունը կվերածվի հումանիտար աղետի...
Մենք կարող ենք Մատենադարանում ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի. Միրզոյանը՝ Գազայի պատերազմի մասին
Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավմանը. մենք նույնատիպ...
Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր ավելի քան 34,5 հազար պաղեստինցիներ են զոհվել
Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 24,5 հազարը...
Ամենաշատ