News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված ընկերությունները (տեղական - խմբ.) Հայաստանի պաշտպանության նախարարությունից ստացել են 122 միլիարդ դրամի պատվերներ (ավելի քան 300 միլիոն դոլար - խմբ.): Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մինչև տարեվերջ ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը կհասնի 191 մլրդ դրամի (ավելի քան 477 մլն դոլար-խմբ.)։

ՊՆ-ից պատվերներ է ստացել 25 ընկերություն։ Մենք ակնկալում ենք, որ այս ցուցանիշը տարեվերջին կհասնի 29-ի»,- հավելեց նա։

Նախարարն ասաց, որ ներկա պահի դրությամբ կնքվել է 3 տարվա հաշվարկով 46 պայմանագիր։

Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նպատակը ընկերությունների համար գրավիչ պայմաններ ստեղծելն է։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ