News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մահացել է Էլեոնորա Կոպոլան, որը փաստագրել է իր ամուսնու՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի որոշ կուլտային ֆիլմերի ստեղծումը եւ դաստիարակել կինեմատոգրաֆիստների ընտանիք։ Նա 87 տարեկան էր։ Այս մասին տեղեկացրել է NBC News-ը։

Կոպոլան մահացել է ուրբաթ, Ռեզերֆորդի իր տանը (Կալիֆոռնիայի նահանգ), նշվել է նրա ընտանիքի հայտարարությունում։

Էլեոնորան մեծացել է Օրինջ օկրուգում, ծանոթացել Ֆրենսիսի հետ՝ աշխատելով որպես բեմադրող նկարչի օգնական նրա ռեժիսորական առաջին գործում՝ «Դեմենցիա 13» սարսափ ֆիլմում (1963թ.)։ Ծանոթության մի քանի ամիսներից հետո Էլեոնորան հղիացել է, եւ զույգը հարսանիք է արել Լաս Վեգասում 1963թ. փետրվարին։

Նրանց առաջնեկը՝ Ջան-Կառլոն, մշտապես նկարահանվել է հոր ֆիլմերում, ինչպես եւ նրանց կրտսեր երեխաները՝ Ռոմանը (ծնվել է 1965թ.) եւ Սոֆիան (1971թ.)։ Հետագայում նրանք երկուսն էլ դարձել են կինեմատոգրաֆիստներ։

Ջան-Կառլո Կոպոլան մահացել է 22 տարեկանում (1986թ.) դժբախտ պատահարի հետեւանքով՝ նավակով զբոսնելիս, որը ղեկավարում էր Գրիֆին Օ՛Նիլը՝ Հոլիվուդի կինոդերասան Ռայան Օ՛Նիլի որդին, որը մեղավոր է ճանաչվել անփութության մեջ։

Ռոմանը նկարահանել է մի քանի սեփական ֆիլմեր եւ մշտապես համագործակցում է Ուես Անդերսոնի հետ։ Նա American Zoetrope կինոընկերության նախագահն է, որը հիմնել է նրա հայրը Սան Ֆրանցիսկոյում։

Սոֆիան իր սերնդի ամենաճանաչված ռեժիսորներից մեկն է՝ դառնալով այնպիսի ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորը, ինչիսին են «Թարգմանության դժվարությունները» եւ 2023թ. ստեղծված «Պրիսցիլան»։ Այդ ֆիլմը Սոֆիան նվիրել է մորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ