News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հարավային Աֆրիկայում բողոքական քահանան մաչետեով կտրել է գողի ձեռքերը, երբ վերջինիս բռնել է եկեղեցուց մարտկոց գողանալիս։

Ըստ Daily Star-ի՝ եկեղեցուց գողության մեջ մեղադրվող 28-ամյա Դումիսանի Մահլանգուն պատմել է, որ ինքը գնում էր ընկերոջ մոտ և պատահաբար հայտնվել է տաճարի տարածքում, որի վանահայրը 58-ամյա Սոլոմոն Մհլանգն է։

Սկզբում տղամարդուն շրջապատել են եկեղեցին հսկող զինված վեց ծխականները, որոնք, ենթադրելով, թե նա ուզում է գողանալ եկեղեցու մարտկոցը, սկսել են ատրճանակներով կրակել նրա ոտքերի տակ, ապա կանչել են վանահորը։ Շուտով սա եկել է ու կապկպել Մահլանգային, այնուհետև ենթադրյալ գողին տարել է անտառ և հայտարարել, որ կսովորեցնի նրան այլևս գողություն չանել:

Քահանան կասկածյալի ձեռքերը կապել է ծառի ճյուղին ու մաչետեով կտրել նրա մի ձեռքը։ Տուժողը վանահորն աղաչել է, որ գոնե մյուս ձեռքը չկտրի, բայց վանահայրը, անտեսելով ենթադրյալ գողի աղերսները, նրա մյուս ձեռքն էլ է կտրել։ Տղամարդը պատմել է, որ վանահայրն ու նրա որդին իր կտրված վերջույթները ծածկել են հողով ու տերևներով և հեռացել՝ կռնատ տղամարդուն անտառում թողնելով մենակ, որ արնահոսի։ Տուժածը դուրս է եկել ճանապարհ և օգնություն խնդրել բանվորներից։ Նրանք այնքան են ցնցվել տեսարանից, որ հրաժարվել են օգնել։

«Ես դեռ զգում եմ, որ ձեռքերս տեղում են, բայց երբ նայում եմ, բան չեմ տեսնում: Չգիտեմ ինչ անել. Հիմա ուրիշներից եմ կախված»,- ասում է տուժողը։

Քահանայի գործած լինչի դատաստանից անմիջապես հետո տուժողը հիվանդանոցում ենթարկվել է արյան վեց փոխներարկման։

Տոգոն ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով, նույն մեղադրանքն է առաջադրվել մեղադրյալի 20-ամյա որդուն, որն օգնել է հորը սեփական արդարադատություն իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի մետրոյի կայարանի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական խմբեր...
Սլովակիայի վարչապետի վրա կրակել են. նա վիրավոր է
Հաղորդվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել...
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. Կասկածյալը եւս հնդիկ է
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը…
Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը
Արթուր Սուքոյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի...
Ոստիկանները ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն
Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն...
Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից հետո «BMW»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ