News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Վրաստանցի դատավոր Գոչա Լորտկիպանիձեն նշանակվել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) բողոքարկման պալատի նախագահ։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։

Բողոքարկման պալատը ՄՔԴ բարձրագույն կառուցվածքային միավորն է։ Մինչեւ նշանակումը Լորտկիպանիձեն շարքային դատավոր էր բողոքարկման պալատում եւ զբաղվում էր այն գործերի քննմամբ, որոնք կապված են Աֆղանստանի, Վենեսուելայի եւ Ֆիլիպինների իրավիճակի հետ։ Նա նաեւ խորհրդատվական կոմիտեի անդամ է, որն աշխատում է դատարանի իրավական տեքստերի վրա։

Լորտկիպանիձեն ընտրել է ՄՔԴ դատավոր 2020թ. դեկտեմբերին։ Նա դարձել է հանրապետության առաջին ներկայացուցիչը, որն ընտրվել է այդ պաշտոնում։

Լորտկիպանիձեն ծնվել է 1964թ. փետրվարի 3-ին Փոթի քաղաքում (Վրաստանի արեւմուտք)։ 1991թ. ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը իրավագետ-իրավաբան մասնագիտությամբ։ 1994թ. ընդունվել է Էսեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մագիստրական ծրագիր, որն ավարտել է 1995թ. եւ ստացել իրավունքի մագիստրոսի աստիճան։ 2011-ից Իրավունքի Ֆորդամի դպրոցի (ԱՄՆ) դոկտորանտ է։ 2013-ին դարձել է Վրաստանի արդարադատության փոխնախարարը եւ այդ պաշտոնում աշխատել մինչեւ 2020թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ