News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը ինձ չպնդեք: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, որ դատական համակարգի նկատմամբ անթաքույց  ճնշումներն ակնհայտ են դարձել, մեկ ամսում 4 դատավորի լիազորություն է դադարեցվում, իր վրա երբևէ ճնշում զգացե՞լ է։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում դատական համակարգում իրավիճակը, երբ դատավորները հերթով հրաժարական են տալիս ու հեռանում են, նա պատասխանեց. «Ցանկացած ողջամիտ անձ, ցանկացած ողջամիտ մտածող անձ, ցանկացած դատավոր ողջամիտ դատողությամբ... այդ նույն տրամաբանությամբ էլ ես եմ մտածում»։

Լրագրողները խնդրեցին ավելի պարզ ներկայացնել, դատավորն ասաց. «Եթե ձեզ համար իմ պատասխանը բավարար չէր, ավելին չեմ կարող ասել»։

Հարցին՝ քանի որ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու հերթը վերաքննիչ դատարանի դատավորինն է, հնարավո՞ր է  հավակնի դառնալ ԲԴԽ անդամ, նա պատասխանեց. «Չի բացառվում: Ես կարծում եմ, պետք է նոր ծանուցումներ լինեն, եւ այդ ժամանակ ես չեմ բացառում»։

Հիշեցնենք, որ մի քանի օրերի ընթացքում ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 4 տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի և նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ