News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել ՌԴ քաղաքացի 32-ամյա Իրինա Ռիբաչենկոն և հայտնել, որ «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը՝ 39-ամյա Ավետիք Մ․-ն վիճաբանել է իր և ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի 34-ամյա Օլգա Տիխոմիրովայի հետ, ձեռքով հարվածել իր դեմքին, թքել երեսին և հնչեցրել վիրավորանքներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կարճ ժամանակ անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Ավետիք Մ․-ից ով հայտնել, որ 2 ՌԴ քաղաքացիներ ալկահոլի ազդեցության տակ վիրավորում են հայերին և կռիվ են անում:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, որոնք պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգում գտնվող լճում նավարկելու համար, Ավետիք Մ․-ն և Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն վիճաբանել են միմյանց հետ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքեր, իսկ Ավետիք Մ․-ն ձեռքերով հարվածել Ի. Ռիբաչենկոյի դեմիքին։

Նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում Ավետիք Մ․-ն, Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով Ավետիք Մ․-ն «Արևիկ» ՍՊԸ տնօրենն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի փողոցում «Hyundai Elantra»-ն, «BMW»-ն ու «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի...
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
Տեսանյություն երեւում է, թե ինչպես է հողաշերտը փլվում ու սահում ցած...
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Ամենաշատ