ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցը, նշել է, որ փաստաթղթի նպատակը Երևանը Մոսկվայից և ԵԱՏՄ տարածքից պոկելն է։
РИА Новости-ին մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում. ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը՝ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է որ այն պատրաստվել է «Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի սրման հայտնի գլխավոր հերոս, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ»։ Ռուսական նախարարությունը նշել է, որ «փաստաթղթի հեղինակների խմբի մեջ բացառապես մարդիկ են, ովքեր մտածում են առճակատման, սառը պատերազմի և Ռուսաստանի զսպման մասին»։
«Նրանք արդեն մեծ ներդրումներ են կատարել Ուկրաինան Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատման դաշտի վերածելու համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
ԱԳՆ-ից ընդգծել են, որ «ամբողջ զեկույցի միջով կարմիր թելով անցնում է Եվրամիության պաշտոնապես հայտարարված դիրքորոշումն այն մասին, որ որ ԵՄ ընդլայնման քաղաքականությունից նրա ներկայիս ղեկավարները ստեղծել են աշխարհաքաղաքական գործիք կամ այլ կերպ ասած՝ զենք»։ «Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին»,- հավելել են գերատեսչությունից։
«Գաղափարը Հայաստանին Ռուսաստանից և ԵԱՏՄ տարածքից պոկելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։