News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գրությունը։ Այս մասին NEWS.am-ին  հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը՝ չհստակեցնելով, թե այն ինչ բովանդակություն ունի:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման հայտարարություններ հնչեցրել։ Իհարկե ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի։ Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարանին՝ հարցնելու, թե ում անունից է նա խոսել և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը համաձայն է այդ հանդիպման ժամանակ հնչած գնահատականներին»,- ասել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը պատասխանել էր Մատվիենկոյին, նշելով. «Հայ ժողովրդի և ռուսաց ժողովրդի բարեկամության մասին է խոսում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հետ կապված անգամ մեկ նախադասությամբ որևիցե անդրադարձ չանելով: Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, չէ, խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն պետք է գործի որպես անկախ պետություն, իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք ծայրագավառ ենք, ինչն է իրենց նեռվայնացրե՞լ: Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել»:

Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում՝ տրանսպորտային ծախսերը խնայելու համար
Ցանկալի է Կիեւի համար զենքն արտադրել Ուկրաինայում...
Մեդվեդեւը խոստացել է միջուկային հարված եվրոպական մայրաքաղաքներին՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու դեպքում
Տեղի կունենա համաշխարհային աղետ...
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Բացի դրանից՝ 2022 թ. նոյեմբերին OFAC-ի «սեւ ցուցակում» էին հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը․․․
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Ռուսաստանը Խարկովի ուղղությամբ գրոհ կազմակերպելու ուժեր առայժմ չունի...
Մոսկվան «հետախուզում է հայտարարել» Ուկրաինայի նախկին վարչապետի եւ նախկին նախարարների նկատմամբ
Հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին պաշտոնյաների նկատմամբ...
Ամենաշատ