News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունից NEWS.am-ին նհայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։

Քննարկման հիմնական օրակարգն ապրիլի 24ին ընդառաջ ողջ Եվրոպայում ոգեկոչման միջոցառումների կազմակերպական հարցերն էին՝ արցախյան հիմնախնդիրը միաժամանակ պահելով առանցքային հարց այդ ձեռնարկների ժամանակ։

Հիմնական քննարկումները ծավալվել են նաև ինքնորոշման և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հիմնարար իրավունքի շուրջ։ Ընդգծվել է Հայաստան տեղահանված 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրև ժամանակավոր բնակության վայրերում նրանց արժանապատիվ կյանքն ապահովելու անհրաժեշտություն, մինչև իրավունքների միջազգային պաշտպանությամբ Արցախի հայությունը կարողանա ապահով վերադառնալ հայրենիք:

Քննարկումների ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հայ համայնքների դերին առաջիկա համաեվրոպական ընտրություններում՝ ընդգծելով նոր խորհրդարանում Արցախի և Հայաստանի  շահերի պաշտպանության հրամայականը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց հասցեագրված նամակ էր՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-ին եռանախագահները խաղաղ լուծում էին առաջարկում. Փաշինյանը չընդունեց. 44-օրյա պատերազմը նրա խղճի վրա է. Զուրաբյան
Այսօր Արեւմուտքը չի գալիս օգնության, չի գալիս լուրջ, էֆեկտիվ միջնորդության...
Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան
32 տարի առաջ այս օրը հայկական ջոկատները մաքրազերծեցին թուրքական ախտից...
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Արցախցիներս, իմ շատ սիրելի ժողովուրդ, դուք որևէ բանով տարբեր չեք…
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Հովիկ Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից...
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսուցում տրամադրելու և աշխատանքով ապահովելու ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ
Հիշեցնենք, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ...
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Մենք ուզում ենք հետ գնանք տուն՝ Արցախ. Հիմա այս շարժումը, որ սկսել է Բագրատ...
Ամենաշատ