News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կառավարությունը իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում քննարկեց Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ՆԳՆ-ին և ՊՆ-ին գումար հատկացնելու հարցը։

Ներկայացնելով նախագիծը՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Կառավարության որոշման այս նախագծի ընդունումը պայմանավորված է Գազայի հատվածում  վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում  Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում  հաստատված ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1․5  մլն անձի  մարդասիրական օգնություն ցուցաբերելու հանգամանքով։  Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց  առաջարկվում է տրամադրել  մթերք և դեղեր՝  հասցեագրելով նրանց առաջնային կարիքները։

Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ, մթերք, որի շրջանակներում կա պահածոյացված մթերք և չոր սնունդ, դեղեր, այդ թվում բժշկական լուծույթներ ու հակաբիոտիկներ։ Մարդասիրական օգնությունը, ընդհանուր առմամբ կազմում է 29․94 տոննա։ Քանի որ օգնության տեղափոխումը իրականացվում է ՊՆ-ի կողմից, առաջարկվում է ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ինչպես տեղյակ եք այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ  ես հայտարարեցի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած  պաշտոնական այցի ընթացքում։ Այնտեղ հարցեր կային լոգիստիկայի հետ կապված։ Այս աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու համար  ունենք Եգիպտոսի կառավարութան աջակցության կարիքը, որովհետև մենք բեռը ուղիղ չենք կարող տեղ հասցնել»։

ՆԳ նախարարի տեղակալը նշեց, որ Եգիպտոսի կառավարության հետ ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Մենք շարունակում ենք հավատալ, որ պատանդների գործարքը բխում է...
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
Հրեական պետության «միջին մակարդակի բանագնացները» Եգիպտոսում նախնական բանակցությունների ընթացքում պետք է գնահատեն շարժման պատրաստակամությունը...
Թուրքական կուսակցության ղեկավարը հայտնել է, որ Նեթանյահուն խափանում է Կահիրեի բանակցությունները
Նեթանյահուն խափանում է բանակցությունները...
Բայդենը եւ Աբդալա II-ը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
ԱՄՆ նախագահը եւ Հորդանանի թագավորը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը...
Ռաֆահում հնարավոր գործողության ֆոնին ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Իսրայելին
ԱՄՆ նախարարը վերահաստատել է իր հանձնառությունը բոլոր պատանդների անվերապահ վերադարձին...
Թուրքիան հայտարարել է, որ կօգտագործի բոլոր հնարավորություններն Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար
Իսրայելի վարչակազմը գնալով ավելի դաժան է դառնում...
Ամենաշատ