News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խափանում է Գազայում հրադադարի բանակցությունները եւ պետք է վճարի դրա համար։ Նա այդ մասին հայտնել է խորհրդարանում ելույթի ժամանակ։

«Նեթանյահուի եւ նրա վարչակազմի փոխհատուցման ժամանակը մոտ է։ Նրանք չեն փրկվի դրանից եւ չեն փախչի։ Հուսով եմ, որ 35 հազար անմեղ մարդկանց թափված արյունը կխեղդի Նեթանյահուին։ Նա չի դադարում սպառնալ Ռաֆահին եւ դրանով իսկ խափանում է Կահիրեի բանակցությունները։ Մարդկայնորեն եւ իրավաբանորեն նա պետք է վճարի դրա համար»,- ասել է նա։ ԱՇԿ-ն Էրդողանի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության դաշնակիցն է։

Բահչելին հիշեցրել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում «բողոքներ են առաջացրել շատ երկրներում, հատկապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Կուբայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում»։ «Շատ երկրներում բողոքի են դուրս եկել համալսարանների ուսանողները։ ՄԱԿ-ը պետք է միջամտի որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Իսրայելը շրջանցում է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը. Եգիպտոսի նախագահ
Սիսին հավելել է, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահում շարունակելով՝ քաղաքի սահմանային անցակետն օգտագործում է պաղեստինյան կողմում Գազայի պաշարումն ուժեղացնելու նպատակով...
Արաբական երկրների ղեկավարները կպահանջեն ՄԱԿ խաղաղապահներ մտցնել Պաղեստին. ԶԼՄ
Արաբական պետությունների լիգան կպահանջի խաղաղապահներ մցտնել Պաղեստին...
Կարմիր մահիկը զգուշացնում է Գազայում սպասվող սովի մասին
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը նախազգուշացնում է Գազայի հատվածում մարդասիրական...
Գազայի հյուսիսում և հարավում լարվածության աճի հետևանքով ավելի քան կես միլիոն պաղեստինցիներ լքել են իրենց տները. ՄԱԿ
Գազայի հարավում գտնվող Ռաֆահից վերջին շաբաթվա ընթացքում մոտ 450 հազար պաղեստինցի է արտաքսվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ