«Կրոկուս»-ի ահաբեկչության գործով ձերբակալվածներից ստացված առաջնային տեղեկությունները հաստատում են ուկրաինական հետքի առկայությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Նա ավելի վաղ պարզաբանել էր, որ պատվիրատուն դեռ բացահայտված չէ, սակայն ԱԴԾ-ն տեսնում է, թե ով է կազմակերպել հարձակումը և հավաքագրել հանցագործներին։
Ըստ նրա՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար։