Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահը որպես գրոհի վայր եւ դեպի Ուկրաինա հեռանալու ուղին նշած մարդը Սայֆուլոն է, հայտնել են մեղադրյալները հարցաքննության ժամանակ, որի կադրերը հրապարակել է Առաջին ալիքը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սայֆուլոն մեզ տեղեկացրել է, որ մենք գնանք Ուկրաինա, Կիեւ։ Եվ այնտեղ միլիոն ռուբլի կտան»,- ասել է նրանցից մեկը։