News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Թայվանի Զինված ուժերը հակաօդային պաշտպանության ուժերի խոշոր զորավարժություններ են անցկացրել՝ կործանիչների եւ ցամաքային զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) կիրառմամբ։ Այս մասին նշվել է կղզու ՌՕՈւ հաղորդագրությունում։

Զորավարժությունների ընթացքում, որոնք տեւել են երկու ժամ, ցամաքային զորամասերը Ռազմածովային ուժերի հետ համատեղ կատարել են հակաօդային պաշտպանության կազմակերպման առաջադրանքներ։ Զորավարժություններին մասնակցել են կղզու ԶՈւ-ի ունեցած ամերիկյան Patriot եւ թայվանյան Tien Kung ԶՀՀ-ներ։

«Քանի որ կոմունիստական ինքնաթիռներն ու նավերը մշտապես ներխուժում են ջրավազան եւ օդային տարածք Թայվանի շուրջ, ՌՕՈւ-ն տարածաշրջանային անվտանգության եւ պաշտպանական գործողությունների պահանջներին համապատասխան կշարունակի ուժեղացնել պատրաստությունն՝ ի պատասխան պոտենցիալ սպառնալիքների, որպեսզի պաշտպանի օդային տարածքն ու հայրենիքը»,- նշվել է հայտարարությունում։

Թայվանն ունի ինը Patriot PAC-3 ԶՀՀ, որոնք ապահովում են Թայբեյի, Գաոսյուն նավահանգստի օդային տարածքը եւ այլ կարեւոր օբյեկտներ ու ռազմակայաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ