News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Այս տարվա գարնանը ԱՄՆ Վիսկոնսին նահանգի տարրական դպրոցն իր աշակերտներին հավաքեց հատուկ արարողության՝ ի պատիվ մանկապարտեզի սան Հենլի Ուոլաքի, որն իր հոր՝ Թիմի հետ պատահաբար հայտնաբերել էր 152 տարի առաջ խորտակված «Ջորջ Լ.Նյուման» նավը, գրում է Popular Mechanics-ը։

Ամեն ինչ սկսվել է 2023 թվականի օգոստոսին, երբ Հենլին և Թիմը այցելել են Գրին-Այլենդում ձկնորսության և լողալու իրենց սիրելի վայրը:

Թիմի ձայնախորաչափ սարքը մոտակայքում խորտակված նավի բեկորների նման բան է ցույց տվել:

Թիմը լուսանկարները տարածել է ֆեյսբուքյան խմբերում՝ ենթադրելով, որ իրենց գտածոն կարող է «Էրի Լ.Հաքլի» հայտնի նավի խորտակման վայրը լինել: Բայց երբ Վիսկոնսինի պատմական միության ծովային գործի մասնագետ Ջորդան Սիսելզիկը տեսել է Թիմի լուսանկարները, նա կասկածել է, որ գտածոն մի բան է, որը նրանք նախկինում չեն տեսել:

2023 թվականի դեկտեմբերին հեռակառավարվող մեքենան, որը տրամադրել էր Վիսկոնսինի բնական ռեսուրսների դեպարտամենտը, սանրեց այն տարածքը, որտեղ Ուոլաքներն իրենց հայտնագործությունն էին արել և լուսանկարեց տեղանքը: Այնուհետև Վիսկոնսինի պատմական համայնքը վերլուծեց լուսանկարները, ուսումնասիրեց  պատմական նավաբեկությունների տվյալների բազան և նոր լուսանկարները համեմատեց «Ջորջ Լ.Նյուման» նավի հետ, որը կառուցվել էր 1855 թվականին Օհայո նահանգի Բլեք Ռիվեր քաղաքում:

Ավելի ուշ համայնքը հաստատեց իր ենթադրությունը։

122 ոտնաչափ երկարությամբ, փայտանյութի բեռով  «Ջորջ Լ.Նյուման» նավը 1871 թվականի հոկտեմբերի 8-ի երեկոյան նավարկության էր դուրս եկել Վիսկոնսին նահանգի Լիթլ-Սուամիկո քաղաքից, երբ Պեշտիգոյի հրդեհի թանձր ծուխը, որն ամենամահաբերն էր ԱՄՆ-ի պատմության մեջ, այնքան խտացավ, որ անձնակազմը ծանծաղուտն ընկավ Գրին-Այլենդի հարավ-արևելյան մասում:

Ավելի ուշ անձնակազմը ստիպված է եղել լքել նավը։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ