News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է, որն այս իշխանություններն իրականացնում են՝ ի տես մյուս «անհնազանդների»։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Տեռորիզմը դատապարտելի է որպես երևույթ, և այն երբեք չի չափվում զոհերի կամ վիրավորների թվով։ Մենք բոլորս երեկ ուշ երեկոյից սարսռում էինք Մոսկվայում տեղի ունեցածով, իսկ ցերեկը նույն զգացողությունն էր՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության կադրերը դիտելիս։ Մարդկային ընկալման տեսակետից դա տեռորիստական գործողություն էր։ Տեռորիզմի նպատակը հասարակության ներսում վախ սերմանելն է։ Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է, որն այս իշխանություններն իրականացնում են՝ ի տես մյուս «անհնազանդների»։

Քաղաքակիրթ աշխարհն ունի տեռորիզմին հակազդեցության հայտնի բանաձև՝ չվախենալ և համախմբվել։ Հայաստանում հիմա այդ մթնոլորտն է»։

Տպել
Ամենաշատ