News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ռուս խաղաղապահների դուրսբերումը մեկուսացման հետևանք է այն առումով, որ Հայաստանը՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրող կողմ, դուրս եկավ գործընթացից, ինչը նշանակում է, որ հարցը լուծվում է Մոսկվայի և Բաքվի միջև։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է բացասական հետևանքներ ստեղծել մեզ համար՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային և պատմական հուշարձանների և ենթակառուցվածքների պահպանման առումով։

«Արցախի ժողովրդի վերադարձի հարցը փակված չէ, թեև ռուս խաղաղապահներին այնտեղից դուրս բերելու որոշումը բարդացնում է այդ խնդիրը։ Բայց մենք այդ նպատակը միայն ռուս խաղաղապահների գործունեության հետ չէինք կապել»,- ընդգծել է Ղուլյանը։ Նա հավելել է, որ արցախցիների վերադարձի մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից։

Ղուլյանը նշել է, որ միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահների գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտումների համատեքստում բազմաթիվ հարցեր են առաջացնում։ «Սա բարդացնում է խնդրի լուծումը, բայց ամեն ինչ կախված է Արցախի ժողովրդի կամքից»,- շեշտել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը նվազեցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ «Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը պարտադիր չէ՝ ամբողջ զորախմբի դուրսբերում նշանակի, բայց բուն հայտարարությունն ինքնին բացասական քաղաքական ազդեցություն կունենա»,- եզրափակել է Ղուլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ