News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայում գտնվող «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսները մանրամասներ են պատմել կատարվածի վերաբերյալ։

«Նրանք դահլիճի մուտքից քայլեցին օթյակների երկայնքով դեպի բեմ՝ մարդկանց քշելով դահլիճի կենտրոն»,- BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է կատարվածի ականատես, լուսանկարիչ Դեյվ Պրիմովը։

«Մենք պատշգամբում էինք՝ վերևում։ Համերգի մեկնարկին մնացել էր 10 րոպե, արդեն շատ մարդ էր հավաքվել, դահլիճի 70 տոկոսը հավաքված էր։ 

Ինչ-որ պահի թվաց՝ հրավառության ձայներ լսվեցին։ Համերգին հետս ներկա ընկերս էլ ասաց. «Հրավառությու՞ն է,  ինչ է»։ Այնուհետև տեսանք, որ դահլիճի ստորին հատվածով՝ բեմահարթակի մոտով մարդիկ էին քայլում շոգեքարշի պես խմբված։

Չհասկացա, թե դա ինչ է: «Հրավառության» ձայներն ավելի ու ավելի մոտ դարձան, դահլիճում հսկայական խուճապ սկսվեց, մարդիկ ցրվեցին տարբեր ուղղություններով, բայց բախվեցին միմյանց, ոչ մի տարհանում չկար։ 

Հետո համերգասրահում սկսվեց փոխհրաձգությունը, ներքեւում՝ բեմի ձախ կողմում տեսա կրակահերթ մարդկանց ուղղությամբ։ Բոլորը սկսեցին պառկել [հատակին], մենք միջանցքում սկսեցինք պառկել իրար վրա, հետո սկսեցինք համակարգել բազմությանը, որպեսզի կարողանայինք առաջ շարժվել։

Միաժամանակ հասկացանք, որ ավտոմատավորը կարող են ներս մտնել ցանկացած դռնից, և փորձեցինք շարժվել վեր՝ դեպի մոտակա ելքը։

Կամաց-կամաց, իծաշարուկ, առաջ, վեր սողալով, դուրս պրծանք [դահլիճից]։ Եվ սկսեցինք դուրս գալ [Crocus City Hall-ից]: Ինչ-որ տեղ դեռ լսվում էին կրակոցների ձայները, այնտեղ վազելը բոլորովին անվտանգ չէր։

Վազեցինք Կրոկուսի տեխնիկական մաս՝ դեպի պատշգամբներ։ Եվ ուղղակի դեմ առանք փակ դռների, մարդիկ խուճապի մեջ էին, ոմանք լաց էին լինում, ոմանք զանգում էին հարազատներին, ոմանք սպասում էին չաշխատող վերելակին։

Մի խոսքով, մենք հայտնվեցինք մի մեծ մութ սենյակում։ Երբ դուրս եկանք, կրակն արդեն բռնկվել էր՝ ծխի ու վառածի հոտ էր գալիս։ Ընդհանուր առմամբ, մեզնից 20-25 րոպե պահանջվեց դուրս գալու համար։

Այսինքն՝ հրդեհը սկսվել է հարձակումից հետո առաջին 15 րոպեին։ Ի վերջո, գտանք ինչ-որ տեխնիկական սանդուղք, ստիպված եղանք կոտրել դուռը, քանի որ ամենուր դռները փակ էին։

Փողոցում բոլորը սկսեցին փախչել տարբեր ուղղություններով, և արդեն այդ պահին ես տեսա ծխի հսկայական ամպեր։

Վազելով Կրոկուսի շքամուտք՝ ես տեսա, թե ինչպես են մարդիկ վազում ու թակում պատուհանները՝ չիմանալով ինչպես դուրս գալ, քանի որ մնացած բոլոր դռները փակ էին։

Հարձակվողների մասին. միանշանակ մարդկանց խումբ է եղել, ավտոմատների բազմաթիվ կրակահերթեր են եղել։ Նրանք կամ շագանակագույն հագուստով էին, կամ շագանակագույն ժիլետներով։ Մենք պատշգամբում էինք, իսկ կրակողները՝ բեմի մոտ՝ մեզնից բավականին հեռու։

Եվ ամբոխի մեջ հենց ավտոմատի կրակոցներ եղան, և նրանք դահլիճի մուտքից քայլեցին պարտերի երկայնքով դեպի բեմ՝ մարդկանց քշելով դահլիճի կենտրոն»,- պատմել է  ականատեսը։

«Важные истории»-ն հրապարակել է համերգի մասնակցի դստեր պատմությունը։ Նրա խոսքով՝ մայրն ու քույրը հերթ կանգնած են եղել մուտքի մոտ, նրանք համերգից արդեն ուշացել են։

«Եվ ահաբեկիչներից ոմանք կանգնած էին նույն շարքում, հետևում, նրանք սկսեցին կրակել մարդկանց վրա։ Միաժամանակ դահլիճում մարդկանց հրկիզել են, պարտերում գտնվողներին գնդակահարել են»,- պատմել է նա։

«Մայրիկս ու քույրս սկսել են վազել, ամբոխը սկսել էվազել, հոսանքն անջատվել է։ Նրանք ընկել են, որոշ տղամարդիկ բարձրացրել են նրանց։

Հետո սկսել են դուրս վազել, բայց պարզվել է՝ մետրոն փակ է, սկսել են գնալ ուր պատահի, ի վերջո պտույտ են գործել ու եկել շենքի մեկ այլ ելքի մոտ»,- պատմում է կինը։ Միայն դրանից հետո է նրանց հաջողվել միկրոավտոբուս կանգնեցնել ու հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ