News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ինքը՝ Ուսպենսկայան։

Ավելի վաղ Լյուբով Ուսպենսկայան հայտնել էր, որ ինքը ԱՄՆ քաղաքացի է, թեև երկար տարիներ ապրում և ելույթ է ունենում Ռուսաստանի Դաշնությունում։

«Ես արդեն տոնել եմ (Ռուսաստանի) քաղաքացիություն ստանալը… Եվ երջանիկ եմ, որ այժմ նման մեծ տերության քաղաքացի եմ… Ես միշտ սիրել եմ Ռուսաստանը և կարծում եմ, որ իմ երազանքն իրականացավ», - ասել է նա։  

Բացի այդ, երգչուհին նախատեսում է թողարկել նոր ալբոմ՝ «Իմ ուժն ինձ հետ է» անվանմամբ։ Ալբոմի անվանումը համընկնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բանաստեղծության վերնագրին, որի հիման վրա գրված է երգը։

«Նա ինքն է ինձ խորհուրդ տվել այդպես անվանել իմ (հոբելյանական) համերգը (որը տեղի ունեցավ փետրվարի 24-ին Crocus City Hall-ում): Ես համաձայնեցի, քանի որ սա իսկապես շատ վառ անվանում է, որը ստիպում է մտածել, թե ինչում է այդ ուժը»,- ասել է Ուսպենսկայան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ