ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում են NEWS.am ինտերնետային կայքի օգտագործման, կայքում տեղադրված բովանդակությունից օգտվելու, ինչպես նաև օգտատերերի անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները։
Կայքից օգտվելով՝ օգտատերը հավաստում է, որ ծանոթացել է սույն պայմաններին, հասկացել է դրանց բովանդակությունը և համաձայն է դրանցով սահմանված կանոններին։
ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
NEWS.am կայքում հրապարակված ամբողջ բովանդակությունը, այդ թվում՝ տեքստերը, հոդվածները, վերնագրերը, լուսանկարները, տեսանյութերը, ձայնագրությունները, գրաֆիկական պատկերները, դիզայնի տարրերը, տվյալների բազաները և այլ նյութերը, հանդիսանում են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներ և պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով։
Կայքի բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են NEWS.am-ին կամ համապատասխան իրավատերերին, եթե տվյալ նյութի առնչությամբ այլ բան ուղղակիորեն նշված չէ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Կայքում տեղադրված նյութերի ամբողջական կամ մասնակի վերարտադրումը, հրապարակումը, տարածումը, թարգմանությունը, վերամշակումը, փոփոխումը, հանրությանը մատչելի դարձնելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օգտագործումը թույլատրվում է բացառապես NEWS.am-ի խմբագրության նախնական գրավոր համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Առանց նախնական գրավոր համաձայնության թույլատրվում է միայն կայքում հրապարակված նյութերից կարճ քաղվածքների օգտագործումը՝ տեղեկատվական, վերլուծական կամ հղումային նպատակներով, պայմանով, որ՝
քաղվածքի օգտագործումը չի փոխարինում սկզբնական նյութի ընթերցմանը,
քաղվածքը չի բացահայտում նյութի ամբողջական բովանդակությունը կամ էությունը,
չի աղավաղում նյութի իմաստը կամ համատեքստը,
պարտադիր և տեսանելի կերպով նշվում է NEWS.am կայքը՝ որպես սկզբնաղբյուր,
առցանց օգտագործման դեպքում տեղադրվում է ակտիվ հղում դեպի NEWS.am կայքի համապատասխան նյութը։
NEWS.am-ի նյութերի օգտագործումը չի կարող կատարվել այնպիսի եղանակով, որը կարող է վնասել NEWS.am-ի գործարար համբավին, խախտել երրորդ անձանց իրավունքները կամ ստեղծել տպավորություն, թե տվյալ նյութը ստեղծվել, հաստատվել կամ տարածվել է NEWS.am-ի կողմից, եթե նման համաձայնություն չի տրամադրվել։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՂՈՒՄՆԵՐ
Կայքը կարող է պարունակել գովազդային նյութեր, հովանավորվող բովանդակություն, ինչպես նաև հղումներ դեպի երրորդ անձանց կայքեր, հարթակներ կամ այլ ռեսուրսներ։
NEWS.am-ը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի, հարթակների կամ նյութերի բովանդակության, դրանց ճշգրտության, օրինականության, հասանելիության, անվտանգության, ինչպես նաև դրանց օգտագործման հետևանքով օգտատիրոջ կամ երրորդ անձանց կրած հնարավոր վնասների համար։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
NEWS.am-ը ձեռնարկում է ողջամիտ միջոցներ՝ կայքում հրապարակվող տեղեկատվության ճշգրտությունն ու արդիականությունն ապահովելու համար, սակայն չի երաշխավորում, որ կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը բոլոր դեպքերում կլինի ամբողջական, անսխալ, արդիական կամ համապատասխան օգտատիրոջ ակնկալիքներին։
Կայքում տեղադրված տեղեկատվությունը չի հանդիսանում իրավաբանական, ֆինանսական, բժշկական, ներդրումային կամ այլ մասնագիտական խորհրդատվություն, եթե տվյալ նյութում ուղղակիորեն այլ բան նշված չէ։
NEWS.am-ը պատասխանատվություն չի կրում կայքում հրապարակված տեղեկատվության օգտագործման, մեկնաբանման կամ դրա վրա հիմնվելու արդյունքում առաջացած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի, կորուստների, բաց թողնված օգուտի կամ այլ բացասական հետևանքների համար։
NEWS.am-ը պատասխանատվություն չի կրում կայքի ժամանակավոր անհասանելիության, տեխնիկական խափանումների, տվյալների կորստի, համակարգային սխալների, ինտերնետային կապի խափանումների կամ այլ այնպիսի հանգամանքների համար, որոնք դուրս են NEWS.am-ի ողջամիտ վերահսկողությունից։
ՕԳՏԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կայքից օգտվելիս օգտատերը պարտավոր է՝
պահպանել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջները,
չխախտել NEWS.am-ի, այլ օգտատերերի կամ երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,
չօգտագործել կայքը ապօրինի, վնասակար, խաբեության, վիրավորանքի, զրպարտության, ատելության խոսքի կամ այլ ոչ իրավաչափ նպատակներով,
չիրականացնել գործողություններ, որոնք կարող են խաթարել կայքի բնականոն աշխատանքը, անվտանգությունը կամ տեխնիկական համակարգերի գործունեությունը,
չփորձել չարտոնված մուտք գործել կայքի համակարգեր, սերվերներ, տվյալների բազաներ կամ պաշտպանված բաժիններ։
Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից կայքի օգտագործման, ինչպես նաև կայքի միջոցով իր կողմից կատարված գործողությունների համար։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
NEWS.am-ը հարգում է օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը և իրականացնում է դրանց մշակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան։
Սույն քաղաքականության իմաստով անձնական տվյալ է համարվում օգտատիրոջը նույնականացնող կամ նույնականացնելու հնարավորություն տվող ցանկացած տեղեկություն։
Կայքից օգտվելիս NEWS.am-ը կարող է հավաքել և մշակել հետևյալ տվյալները՝
օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալներ, այդ թվում՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, հաղորդագրության բովանդակություն,
տեխնիկական տվյալներ, այդ թվում՝ IP հասցե, սարքի տեսակը, բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը, մուտքի ամսաթիվը և ժամը,
կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալներ,
cookies տեխնոլոգիաների և նմանատիպ գործիքների միջոցով ստացվող տեղեկություններ,
օգտատիրոջ կողմից NEWS.am-ին կամ կայքի միջոցով ուղարկված այլ տեղեկություններ։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
NEWS.am-ը կարող է օգտագործել հավաքված անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝
կայքի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու,
օգտատերերի հարցումներին, դիմումներին կամ հաղորդագրություններին պատասխանելու,
ծառայությունների որակը բարելավելու,
կայքի օգտագործման վիճակագրություն և վերլուծություն իրականացնելու,
տեխնիկական խնդիրները հայտնաբերելու և վերացնելու,
օգտատերերի հետ կապ հաստատելու,
գովազդային և տեղեկատվական բովանդակության արդյունավետությունը գնահատելու,
օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու,
NEWS.am-ի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակներով։
COOKIES ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Կայքը կարող է օգտագործել cookies և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ օգտատիրոջ նախընտրությունները պահպանելու, կայքի աշխատանքը բարելավելու, այցելությունների վիճակագրություն հավաքելու, ինչպես նաև գովազդային և վերլուծական նպատակներով։
Օգտատերը կարող է իր բրաուզերի կարգավորումներում սահմանափակել կամ անջատել cookies-ների օգտագործումը։ Cookies-ների անջատումը կարող է հանգեցնել կայքի որոշ գործառույթների սահմանափակման կամ ոչ լիարժեք աշխատանքի։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ
NEWS.am-ը չի փոխանցում օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
օգտատերը տվել է իր համաձայնությունը,
փոխանցումը անհրաժեշտ է կայքի բնականոն աշխատանքի կամ ծառայությունների մատուցման համար,
փոխանցումը անհրաժեշտ է NEWS.am-ի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
տվյալների փոխանցումը պահանջվում է օրենքով, դատարանի ակտով կամ իրավասու պետական մարմնի օրինական պահանջով,
փոխանցումը կատարվում է տեխնիկական, հոսթինգային, վերլուծական, գովազդային կամ այլ ծառայություններ մատուցող գործընկերներին՝ սույն քաղաքականությամբ սահմանված նպատակների շրջանակում։
Երրորդ անձանց տվյալների փոխանցման դեպքում NEWS.am-ը ձեռնարկում է ողջամիտ միջոցներ՝ ապահովելու, որ այդ անձինք պահպանեն անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
NEWS.am-ը ձեռնարկում է անհրաժեշտ և ողջամիտ տեխնիկական, կազմակերպչական և իրավական միջոցներ՝ անձնական տվյալները կորստից, չարտոնված հասանելիությունից, ապօրինի օգտագործումից, փոփոխումից, ոչնչացումից կամ տարածումից պաշտպանելու նպատակով։
Միևնույն ժամանակ, օգտատերը գիտակցում է, որ ինտերնետի միջոցով տվյալների փոխանցումը չի կարող համարվել բացարձակապես անվտանգ, և NEWS.am-ը չի կարող երաշխավորել տվյալների փոխանցման լիարժեք անվտանգությունը այն մասով, որը դուրս է NEWS.am-ի ողջամիտ վերահսկողությունից։
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
NEWS.am-ն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել կամ լրացնել սույն Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը։
Փոփոխված տարբերակը ուժի մեջ է մտնում կայքում հրապարակվելու պահից, եթե համապատասխան հրապարակմամբ այլ ժամկետ նախատեսված չէ։ Օգտատիրոջ կողմից կայքի հետագա օգտագործումը փոփոխությունների հրապարակումից հետո համարվում է այդ փոփոխություններին համաձայնություն։
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Սույն Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Սույն պայմանների, կայքի օգտագործման կամ անձնական տվյալների մշակման հետ կապված վեճերը ենթակա են լուծման բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
ԿԱՊ
Սույն Օգտագործման պայմանների և Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերով օգտատերը կարող է դիմել NEWS.am-ի խմբագրությանը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։