Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստորեւ ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ կազմված հերթական ՊԵԿ ակտը, գրեթե բառացի (տե՛ս բնօրինակը) տարակուսում է, որ ՊԵԿ-ը իր կարգավիճակը պետք է հաշվի առնի, այլ կերպ ասած՝ ՔՊ-ական կառավարությունը` դարերով գոյություն ունեցող՝ «օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքը համարում է սխալ։

Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է «ազնվության եւ արդարության» լոզունգով եկածների դիմում-բողոքը։ «Հայփոստ» ՓԲԸ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ամբողջությամբ արտացոլում են այսօրվա պատկերը. օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ