News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում սովից և թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 339-ի։ Դրանցից 124-ը՝ երեխաներ են, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

Այսօր գերատեսչությունը գրանցել է սովի հետևանքով մահվան ևս յոթ նոր դեպք, որոնք պայմանավորված են Իսրայելի կողմից բազմամսյա շրջափակմամբ։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ կրկին արգելափակում է հումանիտար օգնության մատակարարումները՝ Գազա քաղաքի վրա սպասվող հարձակման կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել է, որ Գազա քաղաքից անվտանգ տարհանումը ստեղծված պայմաններում անհնար կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ