Արմավիրի մարզի Էջմիածին խոշորացված համայնքի Ամբերդ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 31–ին, բողոքի ակցիա են իրականացրել։
NEWS.am–ի թղթակիցն ակցիայի վայրից հաղորդում է, որ բնակիչները բողոքում են ոռոգման ջրի խնդրից։ Նրանց խոսքով, արդեն ավելի քան 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն, իսկ պատկան մարմիններն էլ հարցի լուծումը իրար վրա «են գցում»։
«Մեր ամբողջ դաշտերը չորանում է, լոբին, ռեհանը, ելակը չորանում է։ Համայնքապետարան ենք դիմել, մարզպետարան ենք դիմել, բայց ոչ մեկը մեր հարցը չի լուծում։ Եթե մինչեւ երեքշաբթի հարցը չլուծվի, Երեւան–Արմավիր ճանապարհը կփակենք»,– ասել են բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում։