News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Հազարավոր ավստրալացիներ միացել են հակաիմիգրացիոն ցույցերին, որոնք կառավարությունը դատապարտել է՝ կապելով դրանք նեոնացիստների հետ, հաղորդում է Reuters։

Կիրակի օրը Ավստրալիայի տարբեր քաղաքներում անցկացվել են «Երթ՝ հանուն Ավստրալիայի» անվանումը կրող հակաիմիգրացիոն ցույցեր։ Կազմակերպիչների կայքում նշվում է, որ զանգվածային միգրացիան քանդել է համայնքների միասնությունը։

Ավստրալիայի կառավարությունը, որը ներկայացնում է կենտրոնամետ ձախ ուժերը, խստորեն դատապարտել է ակցիան՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են ատելության տարածմանը և կազմակերպվել են նեոնացիստական խմբերի կողմից։ Լեյբորիստական կառավարության ավագ նախարար Մյուրեյ Ուոթը նշել է, որ այս ցույցերը չեն նպաստում սոցիալական համերաշխությանը։

Նշվում է, որ Ավստրալիայում, որտեղ բնակչության կեսը կամ ծնվել է արտերկրում, կամ ունի արտասահմանում ծնված ծնողներ, նկատվում է աջ ծայրահեղականության աճ, ներառյալ նեոնացիստական բողոքի ակցիաները։

2025 թվականին Ավստրալիայում ուժի մեջ են մտել օրենքներ, որոնք արգելում են նացիստական ողջույնը, ինչպես նաև ահաբեկչական խմբերի խորհրդանիշների ցուցադրումը կամ վաճառքը։ Այս քայլը եղել է ի պատասխան 2023 թվականի հոկտեմբերից սկսված հակասեմական հարձակումների, որոնք տեղի են ունեցել Իսրայելի և Գազայի միջև պատերազմի ֆոնին։

Ըստ Ավստրալիայի հեռուստառադիոընկերության, Սիդնեյում ցույցին մասնակցել է մոտ 5000–8000 մարդ, որոնցից շատերը փաթաթված են եղել ազգային դրոշներով։ Ցույցը տեղի է ունեցել Սիդնեյի մարաթոնի երթուղու մոտ, որտեղ նույն օրը 35 000 մարդ մասնակցել է վազքին։ Մոտակայքում անցկացվել է նաև այլ ցույց՝ կազմակերպված փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ