
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի առավոտյան Թեհրանից մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, հայտնում է Mehr-ը։
Այցի ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ են նախատեսվում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կմասնակցեն Պեկինում կայանալիք ռազմական շքերթին, որը կլինի երեք առաջնորդների առաջին հրապարակային հանդիպումը՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ