News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Տյանձզին՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կանցկացվի Տյանձզինում օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը։

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումներին։

Խորեն Գրիգորյան Տյանցզինից

0414fd8f-d4f3-4e69-9aac-708833c0de97.jpg (125 KB)

343e6e92-08fc-4edb-8bad-9ba7a2518574.jpg (94 KB)

c5d89db7-3567-4691-af5b-5e891f8645cd.jpg (103 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ