News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության M դասի բռնկում։ Այս մասին հայտնել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Շաբաթ երեկոյան 4195 արևային բծերի խմբում (S19W08) գրանցվել է M1.3 ուժգնության բռնկում, որը տևել է 23 րոպե, նշել է ինստիտուտը։

Արեգակի բռնկումները ռենտգենյան ճառագայթման հզորության հիման վրա բաժանվում են մի քանի դասերի՝ A, B, C, M և X։

Այսպիսով, A0.0 նվազագույն դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում այս ճառագայթման հզորությանը, որը կազմում է 10 նՎտ 1 քառ. մետրի վրա։ Հաջորդ դասին անցնելիս այն մեծանում է 10 անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ